Հայաստանի Պրեմիեր Լիգայի չորրորդ տուրի մեկնարկային խաղում Չարենցավանի «Վան»-ը սեփական հարկի տակ ընդունեց Կապանի «Սյունիք»-ին։
Թիմերն փոխանակվեցին մեկական գնդակով, չարենցավանցիների կազմում գոլի հեղինակ դարձավ` Տիգրան Գևորգյանը, կապանցիները վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը, հյուրերի կազմում գոլն հեղինակեց` Սամվել Սարգսյանը։
Այսպիսով «Վանը» և «Սյունիքը» բավարարվեցին մեկական միավորով։ Այս խաղից հետո «Վանը» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ տեղը վաստակած 1 միավորով, «Սյունիքը» նույնպես վաստակեց իր առաջին միավորը և այժմ 12-րդն է։