SPORTSWORLD.AM

Պերես. «Հաղորդումները, որ Վինիսիուս Ժունիորը չափազանց բարձր աշխատավարձ է պահանջում»

01 June 2026 | 16:49:06 | 8

Մադրիդի «Ռեալի» նախագահ` Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է այն լուրերը, որոնց համաձայն՝ թևային հարձակվող Վինիսիուս Ժունիորը բարձր աշխատավարձ է պահանջում պայմանագրի երկարաձգման համար ։

«Հաղորդումները, որ Վինիսիուս Ժունիորը չափազանց բարձր աշխատավարձ է պահանջում պայմանագիրը երկարաձգելու համար, կեղծ են», - Պերեսի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցցանցերի էջում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալ Մադրիդը» պատրաստ է երկարաձգել թևայինի պայմանագիրը միայն այն դեպքում, եթե նա ընդունի ակումբի առաջարկը, որը զգալիորեն ցածր էր նրա ֆինանսական պահանջներից։

Վինիսիուսը «Ռեալ Մադրիդում» խաղում է 2018 թվականից։ Անցած մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 53 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով 22 գոլ և կատարելով 12 գոլային փոխանցում։ Transfermarkt-ի տվյալներով՝ Վինիսիուսի տրանսֆերային արժեքը կազմում է 150 միլիոն եվրո։

NEWS FEED

01 June 2026 | 18:23:47
Perez on the Champions League
01 June 2026 | 17:00:47
Real Madrid's position on Konate
NEWS FEED

01 June 2026 | 18:23:47
Perez on the Champions League
01 June 2026 | 17:00:47
Real Madrid's position on Konate
© 2024-2026 SportsWorld.am
All rights reserved.
When making quotes, an active link to SportsWorld.am is required.
The website is not responsible for the content of advertisements.