SPORTSWORLD.AM

Ժոզե Մոուրինյոն Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ

18 May 2026 | 14:42:03 | 11

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշանակվել է «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ, կողմերի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը, և գործարքն այժմ ավարտված է, - հայտնում է` Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշվում է, որ «սերուցքայինները» Մոուրինյոյի ներկայիս ակումբին՝ «Բենֆիկային», կվճարեն 6 միլիոն եվրո փոխհատուցում նրա պայմանագրի վաղաժամկետ խզման համար։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ մարզիչը «Արքայական ակումբում» տրանսֆերների հարցում կունենա իր խոսքը։

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն նախկինում մարզել է «Ռեալ Մադրիդը» 2010-ից 2013 թվականներին։ Նրա գլխավորությամբ թիմը նվաճել է Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի գավաթը և Իսպանիայի Սուպերգավաթը։

NEWS FEED

17 May 2026 | 13:32:17
Xabi Alonso Chelsea head coach
15 May 2026 | 18:38:32
"NOAA" IS THE CUP OF ARMENIA
NEWS FEED

17 May 2026 | 13:32:17
Xabi Alonso Chelsea head coach
15 May 2026 | 18:38:32
"NOAA" IS THE CUP OF ARMENIA
© 2024-2026 SportsWorld.am
All rights reserved.
When making quotes, an active link to SportsWorld.am is required.
The website is not responsible for the content of advertisements.